National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
29.03.2018
ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովը հայկական կողմի առաջարկով ընդունել է «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հավաքական անվտանգության հնարավոր սպառնալիքի մասին» որոշում
1 / 2

Մարտի 29-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նիստը՝ Խոսրով Հարությունյանի նախագահությամբ: Հանձնաժողովը հայկական կողմի առաջարկով «ԼՂ հակամարտության գոտում հավաքական անվտանգության հնարավոր սպառնալիքի մասին» որոշում է ընդունել:

Որոշումը ներկայացվում է ստորեւ.

«Լսելով ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանի տեղեկատվությունը վերջին տարիներին հավաքական անվտանգության գոտու հարավկովկասյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակի մասին՝ հանձնաժողովն իր մտահոգությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրադրության վերաբերյալ եւ կոչ է անում զերծ մնալ ցանկացած հայտարարություններից եւ գործողություններից, որոնք կբերեն տարածաշրջանում լարվածության աճի:

Հանձնաժողովը կրկին հաստատում է ՀԱՊԿ հավատարմությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝ արտահայտված 2017թ. նոյեմբերի 30-ին ընդունված Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) հայտարարությունում եւ միանում է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների աջակցությանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության դրույթների, ինչպես նաեւ Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա` մասնավորապես կապված ուժի չկիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի, պետությունների տարածքային ամբողջականության, իրավահավասարության եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հետ»:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am